ԱՄՆ-ը կրճատում է իր դիվանագիտական անձնակազմի թիվը Թունիսում և Սուդանում և խորհուրդ տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ այդ երկրներ ուղևորությունից: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, շաբաթ օրը նման հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը: Թունիսում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման հետ կապված հրահանգ է տրվել այն մասին, որպեսզի անձնակազմի հիմնական մասը և դիվանագետների ընտանիքների բոլոր անդամները լքեն երկիրը: Արտաքին գերատեսչությունը հաղորդում է, որ և ամերիկացիները կարող են օգտվել կոմերցիոն ավիաուղիներից: Նախազգուշացնելով Սուդան մեկնելու վտանգների մասին, պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին :
ԱՄՆ-ում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի լույս տեսնելուց հետո մի շարք արաբական երկրներով անցել է հակամերիկյան բողոքների ալիք:





