Պեկինի հյուսիս-արևելյան հատվածում Զինված ազգային ոստիկանության մարտիկները և հազարավոր ոստիկաններ շրջափակել են Ճապոնիայի դեսպանատունը: Ցուցարարները վանկարկում են «Պաշտպանենք Չինաստանը», «Կորչի ճապոնական ռազմատենչությունը», «Բոյկոտեք ճապոնական ապրանքները»: Ճապոնական դեսպանատան ուղղությամբ թռչում են շշեր և ձվեր: Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել դիվանագիտական ներկայացուցչության դարպասների մոտ ամբոխի կուտակմանը:
Ինչպես հաղորդել է այսօր չինական հեռուստատեսությունը, հակաճապոնական ցույցեր տեղի են ունենում երկրի ավելի քան 50 քաղաքներում:
Պեկինում և այլ քաղաքներում Ճապոնիայի քաղաքացիները, հետևելով ճապոնացի դիվանագետների խորհուրդներին, այս օրերին փորձում են չլքել իրենց բնակարանները և խուսափում են հայտնվել մարդաշատ վայրերում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





