AM
17 Սեպտեմբեր 2012 - 09:32 AMT

Շուրջ հազար չինական առագաստանավեր ձկնորսության համար ուղորդվում են Ճապոնիայի հետ վիճելի կղզիների շրջան

Շուրջ հազար չինական ձկնորսական առագաստանավեր ուղորդվում են Դյաոյույդաո վիճելի կղզիների շրջան, որոնք անցած շաբաթ Ճապոնիայի կառավարությունն ազգայնացրել է:

Կիրակի օրը պաշտոնապես հանվել է Արևելյան-չինական ծովի շրջանում ձկնորսության վրա գործող էմբարգոն: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, նույն օրը ավելի քան 10 հազար ձկնորսական նավեր դուրս են եկել ծով ձկնորսության: Ինչպես հայտարարել է ՉԺՀ գյուղատնտեսության նախարարությունը, ներկա պահին անհրաժեշտ ամեն ինչ արվել է չինական առագաստանավերի անվտանգությունն ապահովելու համար: