AM
18 Սեպտեմբեր 2012 - 08:54 AMT

Բեռլինում կառուցվում է ընդհանուր աղոթատուն քրիստոնյաների, հուդայականների ու մահմեդականների համար

Բեռլինի կենտրոնում կառուցվում է առաջին ընդհանուր աղոթատունը քրիստոնյաների, հուդայականների ու մահմեդականների համար: Շենքը կկոչվի «Պետրիպլացի աղոթքների և կրոնների հետազոտման տուն»: Առանձին սենյակներ են նախատեսված հուդայականների, մահմեդականների ու քրիստոնյաների աղթքների համար, հայտնում է Սեդմիցա.ռու-ն:

Եռաստիճան աղոթատունը կառուցվում է Սբ Պետրոսի նախկին լյութերանական եկեղեցու տեղում, քաղաքի կենտրոնում: «Մենք նկատել ենք, որ քաղաքում փոխվում է բնակչության կազմը՝ գնալով աճում է մահմեդականների քանակը: Դա նշանակում է, որ պետք է կրոնների երկխոսություն հաստատել»: