ՆԱՏՕ-ի հրամանատարությունը որոշել է կրճատել համատեղ գործողությունների քանակն Աֆղանստանի ուժային կառույցների հետ աֆղան զինծառայողների կողմից օտարերկրացի զոինվորականների դեմ գործողությունների աճի պատճառով:
Մասնավորապես, կտրուկ կկրճատվի համատեղ պարեկությունների քանակը, ինչպես նաև Աֆղանստանի անվտանգության ուժերի նախապատրաստման միջոցառումները:
Կիրակի օրը աֆղանական ոստիկանության աշխատակիցների համազգեստով անհայտները ներխուժել են «Քեմփ Բաստիոն» ռազմակայան ու 4 հոգու գնդակահարել:





