Թուրքիայի անվտանգության ուժերը վերջին ամսում սպանել են կամ գերել են մոտ 500 գրոհայինների: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը: Ըստ նրա, առավել ինտենսիվ են բախումները եղել Հաքքարի գավառում Իրաքի հետ սահմանի մոտ:
Էրդողանը նշել է, որ գրոհայինների դեմ գործողությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ ՔԱԿ անջատողականները զենքերը վայր դնեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





