AM
18 Սեպտեմբեր 2012 - 08:20 AMT

Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին ու մահմեդականներին վերջ տալ բռնությանը

«Ժամանակն է, որ քրիստոնյաներն ու մահմեդականները միավորվեն, վերջ դնելու համար բռնությանն ու պատերազմներին»,-ասել է Բենեդիկտոս XVI-ը՝ դիմելով Մերձավոր Արևելքի երիտասարդներին:

Հորդորելով քրիստոնյա և մահմեդական երիտասարդեներին համերաշխ ապրել՝ Պապը նշել է, որ Լիբանանի գեղեցկությունը հենց այդ հրաշալի միացության մեջ է՝ «Հարկավոր է, որ Մերձավոր Արևելքը, նայելով ձեզ, հասկանա, որ մահմեդականներն ու քրիստոնյաները, իսլամն ու քրիստոնեությունը կարող են գոյակցել առանց ատելության, հարգելով միմյանց»: Ներումը ճանապարհ է դեպի խաղաղություն, պետք է չէ կորցնել հույսն ու պարփակվել վիրտուալ աշխարհում, լինեն դա թմրանյութերը, թե ինտերնետը, ասել է նա, գրում է La Stampa-ն: