AM
18 Սեպտեմբեր 2012 - 08:12 AMT

«ՌԳ». Արևմուտքում այլևս չեն խոսում իսլամի ծայրահեղական ուղղվածությունների հանդեպ հանդուրժողականության մասին

Եվրոպայում նախկինում երբեք այդքան հստակ չէին զգացել «քաղաքակրթությունների բախումից» եկող վտանգը, ինչպես այս օրերին, երբ Հին աշխարհով բողոքի ալիք անցավ ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի, որը ստեղծվել է ԱՄՆ-ում: Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», երկրները, որոնք վերջին տասնամյակներին ակտիվորեն ներգաղթյալներ էին ընդունում ոչ բարեկեցիկ երկրներից, և որտեղ արդյունքում մահմեդական համայնքները աճեցին մի քանի անգամ, հայտնվել են հուզումների էպիկենտրոնում:

Եվրոպայում տեղի ունեցող ակցիաները YouTube-ում զետեղված հակաիսլամական հոլովակի դեմ, շոկ են առաջացրել ԵՄ բնակիչների շրջանում: Կրկին կասկածի տակ հայտնվեց վերջին տասնամյակների մուլտիկուլտուրալիզմի քաղաքականությունը:

Այս չարտոնված բողոքի ակցիաները եվրոպացիների օրինաչափ հատուցումն է նրանց սխալների համար: Հաճախ մեկ կարճ SMS հաղորդագրությունը բավական է լինում, որպեսզի «երրորդ երկրներից» «երկար եվրոյի» ետևից եկած ներգաղթյալները, որոնց մեծամասնությունն իսլամ է դավանում, դուրս գալ փողոց: