Ճապոնական անվտանգության ծառայությունը Չինաստանի հետ վիճելի Սենկակու կղզիների մոտ չի նկատել ՉԺՀ ձկնորսական նավեր, ինչի մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին երեքշաբթի օրը Տոկիոյում մամլո ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Սամու Ֆուձիմուրան:
«Ճապոնիայի տարածքային ջրերի մոտ ծովում ճապոնական անվտանգության ծառայությունը նկատել է պարեկային չինական նավ, որն այդ ժամին արդեն դուրս է եկել տարածքային ջրերին հարակից շրջանից: Տվյալ պահին այդ շրջանում հազար ձկնորսական նավերիc կազմված նավատորմի մասին տեղեկատվություն չկա»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Երկու երկրների միջև հարաբերությունների սրում տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ճապոնիան անցած շաբաթվա սկզբին ազգայնացրել է Սենկակու վիճելի 5 կղզիներից 3-ը` գնելով դրանք մասնավոր անձից:





