AM
18 Սեպտեմբեր 2012 - 08:13 AMT

Քաբուլում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով ահաբեկչություն է կատարվել՝ կա 10 զոհ

Քաբուլում արտասահմանցիների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում 10 մարդ է զոհվել, կատարվել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով: Պատասխանատվությունը ստանձնել է «Հեզբ-ի-իսլամի» ներկայացուցիչը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մահապարտ ահաբեկչի գրոհի արդյունքում պայթել է օտարերկրացի բանվորներով միկրոավտոբուսը:

Պայթյունը որոտացել է, երբ ավտոմեքենան ընթանում էր Քաբուլի միջազգայնի օդանավակայան: Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսը»« զոհվել է 10 մարդ, այդ թվում 9-ը՝ օտարերկրացի:

«Կինը պայթեցրել է իրեն՝ դրանով վրեժ լուծելով հակաիսլամական տեսանյութի համար: Նա օգտագործել է «մահապարտի բաճկոն»,-հայտարարել է «Հեզբ-ի-իսլամի» ներկայացուցիչը: