AM
18 Սեպտեմբեր 2012 - 07:49 AMT

Սիրիայի նախագահը 25 միլիոն դոլար արժե

Ապստամբների Սիրիայի Ազատ բանակը 25 միլիոն դոլար պարգևավճար է առաջարկել երկրի նախագահ Բաշար Ասադի համար՝ «ողջ կամ մեռած», հայտնում է թուրքական Anadoly գործակալությունը:

Ինչպես հայտարարել է ապստամբների հրամանատարներից մեկը, առաջին հերթին առաջարկն ուղղված է նախագահի մերձավոր շրջապատին: Ըստ նրա, խոստացված գումարը կվճարեն ոմն գործարարներ, որոնք սատարում են Սիրիայի Ազատ բանակին: