Այսօր ժամը 05.52-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արտաշավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկրարաների օգնությունը :
Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը : Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում «Մերսեդես E320» մակնիշի 04 US 151 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել և բախվել է սյանը, ինչի հետևանքով 2 ուղևոր տեղում մահացել են :
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Արևաշատ Գաբրիելյանին (վարորդ), ով տեղափոխվել է Աշտարակ քաղաքաի բժշկական կենտրոն, այնուհետև` «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա վիճակը ծայրահեղ ծանր է :





