Սեպտեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է դեղորայքային թունավորման 5 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 09.35-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բատիկյան 28 տան բնակիչ` 2010 թ. ծնված Դավիթ Բաղդասարյանը:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Դարպաս գյուղի բնակչուհի` 1996 թ. ծնված Սյուզաննա Միքայելյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.22-ին Երևանի Բաղրամյան 2 հասցեից դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1989 թ. ծնված Նարինե Օհանյանը;
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Նույն օրը, ժամը 15.55-ին դեղորայքային թունավորումով Մարգարյան հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Բաբաջանյան 21 շենքի 51-րդ բնակարանի բնակիչ` 2008 թ. ծնված Սմբատ Սահակյանը:
Ըստ բժշկի` երեխայի առողջական վիճակը բավարար է:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 00:00-ին դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոնից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Արցախի 1 շենքի 8-րդ բնակարանի բնակչուհի` 1982 թ. ծնված Սոնա Հովհաննիսյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:





