AM
18 Սեպտեմբեր 2012 - 10:31 AMT

Բնապահպան. Հայաստանում անօրինական աղբանոցների հսկայական քանակ կա

Աղբի հետ կապված հիմնական խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Հայաստանն անցավ հումքային արդյունաբերության: Այդ մասին Մոսկվա-Աստանա-Քիշնև-Երևան-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: «Հետինդուստրիալից մենք անցանք նախաինդուստրիալ մակարդակի, որի արդյունքում երկրի տարածքն ակտիվորեն թունավորվում է: Հումքի էքստենսիվ շահագործումը հսկայական վնաս է հասնցնում շրջակա միջավայրին»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ աղբի ու թափոնների խնդիրը մասամբ հնարավոր կլինի լուծել, եթե անցում կատարվի տեխնածին հանքերին:

Բնապահպանը ուշադրություն է դարձրել նաև չարտոնված աղբակույտերի վրա: «Աղբակույտերի և ընդհանրապպես աղբի ծավալները նվազեցնելու համար հարկավոր է ներդնել տարբերակված աղբահանություն: Դրա շնորհիվ հնարավոր կլինի հումքի մի մասն օգտագործել վերամշակման նպատակներով: Առանձին ընկերություններ զբաղվում են դրանով, նրանք հավաքում ու վերամշակում են որոշ տեսակի աղբը, սակայն այդ գործընթացը պետք է համակարգված լինի: Տնտեսական լծակներով պետք է խթանել վերամշակման գործընթացը, նվազագույնի հասնցնելու համար աղբը»,-ասել է Դանիելյանը: