AM
19 Սեպտեմբեր 2012 - 05:36 AMT

«Ժողովուրդ». Քանի «պետության գլուխը խառն էր», Բեյբությանը սուպերմարկետների հետ «մասնաբաժնով» աշխատել է

Օրաթերթը գրում է, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանի պաշտոնանկությունը մինչ օրս պաշտոնապես չի մեկնաբանվել:

Ըստ թերթի աղբյուրների՝ նա աշխատանքից ազատվել է հարկային «աճպարարությունների» պատճառով. հովանավորել է իրացման ցանցերում ՀԴՄ կեղծ կտրոնների շրջանառությունը: «Բացատրենք, թե ինչպես. բոլորիս է հայտնի, որ հանրապետության բոլոր խոշոր սուպերմարկետներում քաղաքացիներին պարտադիր տրամադրում են ՀԴՄ կտրոններ, ու պարզվում է՝ ինչ-որ մեխանիզմի գործադրմամբ այդ կտրոններով հարկային տեսչությունն անկարող է եղել հարկեր գանձել:Այսինքն՝ քանի «պետության գլուխը խառն է» եղել, Բեյբությանը սուպերմարկետների հետ «մասնաբաժնով» աշխատել է: Փորձեցինք այս մասին պարզաբանում ստանալ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալից, որը, կրկին խուսափելով պատասխանից, ասաց. «Ավելի հետաքրքիր թեմա չունե՞ք: Տպավորություն է, թե դա ձեզ ավելի է հետաքրքրում, քան ինձ: Ես արդեն ասել եմ՝ այս հարցով ոչ մի պարզաբանում չեմ տալու»,-գրում է «Ժողովուրդը»: