Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ ընկերությունն աջակցում է 76 երեխաների և պատանիների մասնակցելու մասնագիտական վերապատրաստման` ձեռքի աշխատանք, փայտի փորագրություն և խեցեգործություն արհեստներում:
Երևան, Սեպտմբերի 19, 2012թ. Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ ընկերությունը տրամադրել է 5.8 միլիոն ՀՀ դրամ «Օրրան» հասարակական կազմակերպությանը: «Ապագան Ձեր ձեռքերում է» ծրագիրը նպատակ ունի աջակցելու «Օրրան» ՀԿ-ում գրանցված 6 –ից 15 տարեկան 76 մուրացիկ և կարիքավոր երեխաների և պատանիների տնտեսապես անապահով ընտանիքներից, առաջարկելով մասնագիտական վերապատրաստում ձեռքի աշխատանքի (30), փայտի փորագրության (18) և խեցեգործության (28) արհեստներում, ինչպես նաև օգնել նրանց զարգացնել իրենց հետաքրքրությունը աշխատանքի նկատմամբ, օգնել նրանց ձեռք բերել նոր մասնագիտություններ, որոնք հնարավորություն կտան նրանց ապագայում դառնալ ազնիվ հաց վաստակողներ իրենց ընտանիքների համար, պատրաստել նրանց ինքնուրույն կյանքի:
Ինչպես հաղորդել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, երեխաների պատրաստած աշխատանքները կդրվեն վաճառքի: Հասույթի 20%-ը կստանան երեխաները, 20%`ուսուցիչները, իսկ մնացած 60%-ը կգնա ձեռքարվեստի խմբակների հիմնադրամ` նյութերի ձեռք բերման և հետագա ձեռքարվեստի խմբակների գործունեության համար: Սույն դրամաշնորհի ժամանակ խեցեգործության, ձեռքի աշխատանքի և փայտի փորագրության համար ձեռք բերված թրծավառարանը և այլ սարքավորումներ նույնպես կմնան «Օրրան» հասարակական կազմակերպությանը` հետագա դասընթացներին օգտագործելու համար: Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աշխատակիցները պարբերաբար կայցելեն «Օրրան» ՀԿ-ն և կվերահսկեն ծրագիրը և դրա արդյունքները:
Իր հերթին Ֆիլիպ Մորրիս Արմենիայի կորպորատիվ կապերի պատասխանատու Ահարոն Թադևոսյանը նշել է, որ ընկերությունը 1997-2012թթ. բարեգործական նպատակներով Հայաստան է ուղորդել 121 մլն դրամ: Ընկերության ծրագրերի շահառուներ են դարձել 2137 հաշմանդամություն ունեցող մարդիկ, Հայրենական մեծ պատերազմի 700 վետերաններ, մանկատների 198 սաներ, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանը (շախմատի աշխարհի պատենական առաջնության կազմակերպում):





