AM
19 Սեպտեմբեր 2012 - 15:26 AMT

ՑԱԽԱԼ-ը ստուգում է իսրայելական բանակի պատրաստվածությունը` հանկարծակի պատերազմի դեպքում

Իսրայելի և Իրանի միջև լարվածության ավելացման ֆոնին ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի հրամանատար Բենի Հանցը հրամայել է արտակարգ զորավարժությունների անցկացման մասին, որոնք կոչված են ստուգելու իսրայելական բանակի պատրաստվածության մակարդակը` հանկարծահաս պատերազմի դեպքում:

Բանակի հրամանատարությունը չի հաղորդում զորավարժություններին մասնակցող զորքերի քանակության մասին, սակայն ընդգծում է դրանց զանգվածային բնույթը: Զորավարժությունները ղեկավարում է ՑԱԽԱԼ-ի հրետանու հրամանատար, գեներալ Ռոի Ռիֆթին:

Բանակում պնդում են, որ խոսքը պլանային միջոցառման մասին է, որը պետք չէ գնահատել որպես զորքերը ռազմական բարձր պատրաստվածության մակարդակում պահելու նշան: