«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգած մանկապարտեզի մի խումբ աշխատակիցներ իրենց դժգոհությունն են արտահայտել իշխանությունների անտարբեր վերաբերմունքից: Ըստ նրանց՝ այս տարի դպրոցների ուսուցիչները , ինչպես նաև բուհերի մի շարք դասախոսներ , օգտվել են «Առողջության ապահովագրություն» սոցիալական փաթեթից, իսկ իրենք մնացել են ձեռնունայն:
«Պատճառները պարզելու համար մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ ֆինանսների նախարարությունից: Գերատեսչության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ այս սահմանափակումները պայմանավորված են բյուջետային միջոցների սղությամբ: «Կառավարությունը սոցփաթեթի շահառու չհանդիսացող պետական աշխատողների սոցփաթեթի ծրագրում ընդգրկելու ռազմավարությունը կիրականացնի աստիճանաբար՝ տարիների ընթացքում»,- պարզաբանել են նախարարությունից: Այսպիսով ՝ մանկապարտեզի դաստիարակները պետք է սպասեն. գուցե հաջորդ տարի բախտը նրանց ժպտա»,-գրում էթերթը:





