AM
20 Սեպտեմբեր 2012 - 10:56 AMT

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են «մեծ մարտի»

Իրանը պատրաստ է մեծ մարտի, հայտարարել է ԻԻՀ պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին` ելույթ ունենալով «Շահիդ Մոտահարի» ռազմաբազայում, հաղորդում է Fars գործակալությունը: «Հեռավորության վրա մեր թշնամին ուժեղ է երևում, բայց իրականում նա ավելի շատ նման է փխրուն սարդոստայնի»,- ասել է Ահմադ Վահիդին:

Նախարարի խոսքով, թշնամիները փորձում են համոզել Իրանի ժողովրդին, թե որքան մեծ են երկրի խնդիրները, Իրանի համար ինչ վտանգ են ներկայացնում ռազմական սպառնալիքը, տնտեսական պատժամիջոցները և միջազգային մեկուսացումը:

Նրա խոսքով, այդ պայքարը մշտապես շարունակվում է:

«Քանի որ մենք ապրում ենք իմամ Մեհդիի դարաշրջանում, այդ պատերազմը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է ԻԻՀ պաշտպանության նախարարը: