Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարության փրկարարական թիմը կմեկնի Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի՝ ուժեղ երկրաշարժի սցենարով, «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը։
ՀՀ ԱԻՆ թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ (հատուկ փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ և շնաբաններ)։ Մեր թիմը, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, «Ջորջիա 2012»-ին կներկայանա հրշեջ-փրկարարական համապատասխան տեխնիկայով ու սարքավորումներով։





