ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղադրել է Իրանի ավիաընկերություններին Սիրիա զենք տեղափոխելու մեջ և հայտարարություն է տարածել, որ «սև ցուցակում» են հայտնվել «Iran Air», «Mahan Air» և «Yas Air» ավիաընկերությունները: Ասվում է, որ այդ ընկերությունների ինքնաթիռները զենք են մատակարարել Բաշար Ասադի ռեժիմին հումանիտար օգնության քողի տակ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրանը զինծառայողների է գործուղել Սիրիա:
ԱՄՆ-ն մեղադրում է նաև Բելառուսին սիրիական բանակին ավիացիոն ռումբեր մատակարարելու համար:
Ավիացիոն ռումբերն օգտագործվել են սիրիացի զինվորականների կողմից 2012թ. հուլիսին Հալեպի օդային ռմբակոծությունների ժամանակ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:





