Թերթը գրում է. «Ոստիկանությունը հանձնարարական է ստացել պայքարել թիկնապահների դեմ: Երեկ մեզ տեղեկություններ հասան, որ Վովա Գասպարյանն իր ենթակայությամբ գործող ստորաբաժանումներին՝ 6-րդ, քրեական հետախուզության և Երևանի վարչություններին հրահանգ է իջեցրել խիստ վերահսկողություն իրականացնել փողոցներում և թիկնազորով պաշտոնյա տեսնելիս զինաթափել թիկնազորին:
Ընդ որում՝ առանց խտրականության, նույնն անել նաև ոստիկան պաշտոնյաների դեպքում: Այնպես որ, առաջիկայում երևանյան փողոցներում «կռիվ-կռիվ» խաղին ենք ականատես լինելու»:





