«Ազատություն» ռադիոկայանը նոյեմբերի 10-ից դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում, որից հետո նրա հաղորդումները հնարավոր կլինի լսել միայն ինտերնետում: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», այդ քայլը բացատրվում է ընդհանուր վերակազմավորմամբ: Բոլոր լրագրողներին հրավիրում են կայանի ղեկավարության մոտ և առաջարկում են դիմում գրել սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելու մասին, ստանալով մի քանի ամսվա փոխհատուցում:
ՌԲԿ-ն նշում է, որ «Ազատություն» ռադիոկայանը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, աշխատել է եթերում նույնիսկ խորհրդային տարիներին, երբ նրա ազդանշանը խլացվում էր խորհրդային հատուկ ծառայությունների կողմից: Ռադիոկայանի գործունեությունը թույլատրվեց Ռուսաստանում 1991թ. օգոստոսին:





