Պակիստանի իշխանությունները որոշել են ուրբաթ օրն անջատել բջջային կապը երկրի 15 խոշորագույն քաղաքներում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակնկալվող ակցիաների պատճառով, հայտնում է DawnNews հեռուստաալիքը:
Սեպտեմբերի 21-ը Պակիստանի կառավարությունը հայտարարել է «Մարգարեի հանդեպ սիրո» օր, որի ժամանակ տարբեր կուսակցություններ ու շարժումներ պետք է դուրս գան բողոքի երթի ԱՄՆ-ում նկարահանված վերոնշյալ ֆիլմի դեմ:
Ըստ ԶԼՄ-ների, բջջային կապն անջատվել է Իսլամաբադում, Կարաչիում, Լահորում, Մարրիում, Պեշավարում և այլ քաղաքներում:





