AM
21 Սեպտեմբեր 2012 - 12:36 AMT

Թաիլանդում պայթյունից վեց մարդ է զոհվել

Վեց մարդ է զոհվել, մոտ 40-ը վիրավորվել է Թաիլանդի հարավում ականապատ ավտոմեքենայի պայթյունից: Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, մինչ պայթյունը հինգ ծայրահեղականներ կրակ են բացել ոսկերչական խանութի ուղղությամբ, որից հետո հեռացել են:

Ոստիկանությունը և անվտանգության ծառայության ներկայացուցիչները պատահարի վայր են ժամանել, հավաքվել են մարդիկ: Երբ մեծ ամբոխ է հավաքվել, գրոհայինները պայթեցրել են հարևանությամբ կայանված ավտոմեքենան:

2004թ. Թաիլանդի հարավում ահաբեկչության արդյունքում արդեն 5 հազար մարդ է զոհել, ևս 10 հազարը վիրավորվել է:

Իսլամիստները ձգտում են, որ Մալայզիային սահմանակից երեք գավառները դուրս գան թագավորության կազմից և անկախանան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: