AM
22 Սեպտեմբեր 2012 - 13:46 AMT

Կոլորադոյի հրաձիգի գործողություններից տուժածները դատի են տվել կինոթատրոնին

Կոլորադոյում Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ հրաձգության արդյունքում երեք տուժածներ դատի են տվել Cinemark կինոթատրոնի սեփականատերերին, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հաղորդում է BBC-ն:

Հայցվորները կարծում են, որ կինոթատրոնի սեփականատերերը անփութություն են հանդես բերել և չեն ապահովել իրենց այցելուների պաշտպանությունը: Նրանք պնդում են, որ չարագործի հարձակման պահին կինոթատրոնում պահակներ չեն եղել:

Cinemark-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել հայցը: