AM
24 Սեպտեմբեր 2012 - 06:21 AMT

Ալի Համենեի. Իրանը դադարեցնում է գլոբալ ահաբեկչական ակտիվությունը

Իրանում իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Համենեին հրամայել է դադարեցնել գլոբալ ահաբեկչական ակտիվությունը, հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը: Համենեին, իբրև թե, ցանկանում է, որպեսզի «Ալ-Քուդսի ուժերը» կենտրոնանան տարածաշրջանային խնդիրների վրա, և դադարեն ուժեր վատնել ամբողջ աշխարհում հրեական և իսրայելական կետերը գրոհելու վրա:

Վերջին ամիսներին իսրայելցիների վրա գրոհներ և գրոհների փորձեր են իրականացվել Հնդկաստանում, Թայլանդում, Վրևաստանում Բուլղարիայում և այլ երկրներում: Ամենաշատը Համենեին խուսափում է իրանական միջուկային օբյեկտների վրա իսրայելական հնարավոր գրոհից, հաղորդում է MIGnews-ը: