AM
24 Սեպտեմբեր 2012 - 08:19 AMT

Տոկիոն ափսոսում է ՉԺՀ-ում հարաբերությունների կարգավորմանը նվիրված միջոցառումները չեղյալ հայտարարելու համար

Ճապոնական կառավարությունն ափսոսանք է հայտնել ՉԺՀ-ում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման 40-ամյակի պատվին հանդիսավոր միջոցառումները չեղյալ հայտարարելու հետ կապված:

«Ճապոնական կառավարությունը, ստանալով այդ լուրը, ափսոսում է 40-րդ տարեդարձի միջոցառումները չեղյալ հայտարարելու համար: Մենք կարծում ենք, որ առանձին դրվագները չպետք է հետք թողնեն ճապոնա-չինական հարաբերությունների ողջ սպեկտրի վրա: Կարևոր է խորացնել ռազմավարական փոխշահավետ հարաբերությունները երկրների միջև»,- սեպտեմբերի 24-ին մամլո ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան:

Նախօրեին Չինաստանը հայտարարել է հանդիսավոր միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 27-ին: