Անկարայում մեկնարկում են «Անվերջություն 2012» զորավարժությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 28-ը: Թրենինգներին մասնակցում են 17 զինծառայողներ Թուրքիայի ԶՈՒ-ից, երկուսը՝ BOTAŞ-ից, ընդհանուր առմամբ Թուրքիայից կա 19 մասնակից:
Զորավարժությունները, որոնք ամեն տարի հերթով անցկացվում են այս երկրներից մեկում, ուղղված են խողովակաշարերի պահպանությանը: Զինված ուժերից բացի դրանց մասնակցում են երեք երկրների այլ կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են խողովակաշարերի կառավարմամբ և պահպանությամբ:





