Հոկտեմբերի մեկին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին 9 հայ է մասնակցում: Նրանից 7-ը ընդդիմադիր թեկնածուներ են, 2-ը՝ իշխանական: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանը:
Ալիկ Էրոյանն ասաց, որ Վրաստանում ըդդիմադիր հայերի մեծ զանգված կա, սակայն, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարելի է ենթադրել, որ հայերը, այնուամենայնիվ, կսատարանեն իշխանություններին:
Ըստ փորձագետի՝ ընդհանուր առմամբ իրավիճակը լարված է՝ կապված հատկապխես վերջին շրջանում տարածված տեսագրությունների հետ: Խոսքը վրացական բանտերում տիրող իրավիճակը նկարագրող տեսանյութերի մասին է: Ըստ նրա՝ ընդդիմությունը կփորձի դրանցից դիվիդենտներ շահել, բայց միևնույն ժամանակ , փորձագետը համոզված է, որ իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստի և կփորձեն ամեն կերպ հակազդել: Անդրադառնալով այն խոսակցություններին, որ այդ տեսանյութերը ընդդիմության ձեռքի գործն են, փորձագետը դժվարացավ հաստատել լուրերը, բայց ասաց, որ այդ ամենն այնքան էլ անսպասելի չէր, քանի որ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը վաղուց էր ահազանգում այդ խնդիրների մասին:
Փորձագետը հավելեց նաև , որ ընտրություններին մասնակցելու են 14 քաղաքական կուսակցություններ և 2 դաշինք:
Ընտրելու կրավունք ունի 3 միլիոն 613 հազար մարդ, որոնցից 42 հազարը քվերակելու է արտերկրում: Ռուսաստանում ապրող վրացիները ընտրություններին չեն մասնակցի, քանի որ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող պատշաճ ընտրությոևւններ կազմակերպել Վրաստանի քաղաքացիների համար:
Անդրադառնալով երեկ ի պաշտպանություն հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի կազմակերպված բողոքի ակցիային, փորձագետն ասաց, որ որոշիչ արձագանքի ակըկալիք չկա, բայց նման ակցիաները ողջունելի են:
Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալել են հայազգի հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և 2009թ. ապրիլի 7-ին նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» եւ »զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս աղմկահարույց ձերբակակալությունից և դատավարությունից հետո Վրաստնաի հայ համայնքը բազմաթիվ միջազգային կոռույցների ուշադրությունը հրավիրել է գործի վրա, համարելով, որ Չախալյանը բացահայտ քաղաքական հետապնդման զոհ է:





