Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են բոյկոտել «Օսկար» մրցանակաբաշխությունը` հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հայտարարել է Իրանի մշակույթի նախարար Մոհամմադ Հոսեյնին, Իրանը կհրաժարվի մասնակցել Ամերիկյան կինոակադեմիյաի մրցանակաբաշխությանը` ի նշան «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծմանն ուղղված բողոքի: Իրանը դժգոհ է նաև նրանից, որ «Օսկարի» կազմակերպիչները հրապարակավ ֆիլմի դեմ հանդես չեն եկել:
Հոսեյնին կոչ է արել մյուս մահմեդական պետություններին հետևել Թեհրանի օրինակին:





