Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանող պետական Saudi Aramco կոնցեռնը հրապարակել է տարեկան հաշվետվությունը: Հաշվետվության մեջ ասվում է, որ նավթի արդյունահանումը 2011 թվականին հասել է ռեկորդային մակարդակի վերջին 30 տարվա մեջ: Ընդամենը արդյունահանվել է 3,31 մլրդ բարել նավթ՝ 9,07-ական մլն բարել օրական:
Նավթի հետախուզված պաշարները կրճատվել են 400 մլն բարելով և ամենացածր մակարդակի վրա են 2004 թվականից ի վեր: Այս տվյալները շատ են մտահոգել նավթի արդյունահանման փորձագետներին, գրում է MIGnews.com-ը:





