AM
25 Սեպտեմբեր 2012 - 08:36 AMT

Հայտնի հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայ Բաչչանը դարձել է ՄԱԿ բարի կամքի դեսպան

Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայ Բաչչանը, որը բազմիցս է ընդգրկվել աշխարհի ամենագեղեցիկ կանանց տարբեր վարկանիշերում, դարձել է ՄԱԿ բարի կամքի դեսպան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնում է գործակալությունը, դերասանուհին կքարոզի երեխաների պաշտպանությունը ՄԻԱՎ վարակից և դրա կանխարգելման մասին տեղեկատվություն կտարածի:

«Տիկին Ռային հարգում են, նրանով հիանում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Ես վստահ եմ, որ տիկին Ռայ Բաչչանը կկարողանա օգնել մեզ հասնել նպատակին՝ այն է, կանխել ՄԻԱՎ-ով երեխաների վարակման նոր դեպքերը մինչև 2015 թվականը»,-գործակալությունը մեջբերում է Միշել Սիդիբեի խոսքը: