AM
25 Սեպտեմբեր 2012 - 07:29 AMT

Մեկնարկել է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» երկրների ընդլայնված հանդիպումը

Մեկնարկել է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» երկրների ընդլայնված հանդիպումը: Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ բանպահպանության նախարար Արամ Հարությունյանը, միջոցառմանը գործընկերները ընդլայնված կերպով կքննարկվեն «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» բոլոր գործընթացներն ու իրականացվելիք ծրագրերը. «Այս տարվա ընթացքում սա արդեն ԳԵՀ-ի երկրորդ հանդիպումն է , որն անցկացվում է Հայաստանում»:

Հանդիպանը մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենիան, Տաջիկստտանը, Կիրգիզիան, Շվեցարիան:

Աշխատաժողովի մասնակիցները կստատան մանրամասն տեղեկատվություն ՀԷՀ-ի ռեսուրսների մասին, ինչպես նաև կստանան գիտելիքներ ծրագրերի կազմման և կառավորման, կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների, գործողությունների ծրագրավորման, մոնիտորինգի և գնահատման բնագավառներում:

Գործընթացը կվարեն ԳԷՀ-ի քարտուղարությունից ժամանած մասնագետներն ու պաշտոնյաները, աշխատանքները կղեկավարեն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ԳԷՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Վիլյամ Էլերսը և ԳԷՀ-ի քարտուղարություից տարածաշրջանի պատասխանատու Դ. Պիվորիունասը: