Ադրբեջանի Իսլամական կուսակցությունը (ԱԻԿ) բողոքի ակցիա կանցկացնի Ադրբեջանում ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատների մոտ: Կուսակցության փոխնախագահ հաջի Ակիֆ Հեյդարլին հայտնել է ԱՊԱ-ին, որ նման որոշում է կայացվել կուսակցության վարչության նիստում: Նիստի մասնակիցները, վիրավորական համարելով Մուհամմեդ մարգարեի դեմ ուղղված գործողությունները արևմտյան երկրներում, հատկապես ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, հայտարարել են, որ «բնական են համարում ժողովրդական զանգվածների բողոքն Ադրբեջանում այդ անմարդկային գործողությունների դեմ»: Բողոքի ակցիան որոշվել է անցկացնել սեպտեմբերի 29-ին:





