Ռուանդայի քաղաքացին, որը Նորվեգիայում դատարանի առջև է կանգնել ցեղասպանություն գործելու մեղադրանքով, հրաժարավել է իրեն մեղավոր ճանաչել, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:
Հայրենիքում թութսի ժողովրդի զանգվածային սպանություններին մասնակցելու համար մեղադրվող Սադի Բուգինգոն տեղափոխվել է Սկանդինավիա 10 տարի առաջ:
Նորվեգիայում սա առաջին նման դատավարությունն է, ակնկալվում է, որ այն մի քանի ամիս կտևի: Եթե Բուգինգոն մեղավոր ճանաչվի, կարող է դատապարտվել Նորվեգիայում ընդունված առավելագույն պատժին՝ 21 տարվա ազատազրկման:
Զնագվածային սպանությունները Ռուանդայում մոտ մեկ մլն մարդու կյանք խլեցին և ցեղասպան գործողությունների ակնհայտ փաստեր են:





