Դամասկոսի կենտրոնում այսօր 2 հզոր պայթյուն է որոտացել: Պայթյուններն իրականացվել են այն շրջանում, որտեղ տեղակայված է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը` Օմեյյադով քաղաքային հրապարակի հարևանությամբ:
Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, հաղորդում է «Սուրիա» կառավարական հեռուստակայանը: Սպասվում է տուժածների մեծ քանակություն, հաշվի առնելով, որ պայթյունները որոտացել են վաղ առավոտյան, երբ միկրոավտոբուսները երեխաներին դպրոցներ են տեղափոխում, իսկ մեծահասակները շտապում են աշխատանքի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





