Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը գտնում է, որ եթե Ռուսաստանը չհարձակվի Վրաստանի վրա առաջիկա 3 շաբաթվա ընթացքում, հաջորդ սրացումը կլինի մայիսին, գտնում է փորձագետը: Ֆելգենգաուերը նաև նշել է, որ «Կովկաս 2012» զորավարժությունները ԱՄՆ և ՆԱՏՕ-ի միջամտությունը կանխելու փորձ են, եթե Ռուսաստանը կրկին հարձակվի Վրաստանի վրա:
Ռուսաստանի զորավարժությունների մեծ մասն անցնում է գաղտնի ռեժիմով, ինչն արդեն աննախադեպ է և պետք է ստիպի Թբիլիսիին մտահոգվել: Փորձագետը նշում է, որ, դատելով զորավարժություններից, Ռուսաստանը մշակում է ոչ միջուկային զենքով ԱՄՆ ու ՆԱՏՕ զորքերին հակազդելու տարբերակները, հայտնում է «Գրուզիա-Online»-ը: Ըստ զորավարժությունների սցենարի, արևմտյան զորքերը կարող են ներխուժել ծովից և Ռուսաստանը պետք է պատրաստ լինի «հակադարձել ագրեսիան»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ զորավարժությունները չեն սպառնում Հարավային Կովկասի երկրների անվտանգությանը:
Լուկաշևիչը «պարանոյա» է անվանել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությունը, թե ՌԴ զորավարժությունները երկրի հարավում սպառնալիք են Վրաստանի ու Ադրբեջանի համար:
Զորավարժություններն անցել են սեպտեմբերի 17-23-ը:





