AM
26 Սեպտեմբեր 2012 - 09:59 AMT

Ամերիկյան համալսարանում կանցկացվի «Արյան գերճնշման (հիպերտոնիայի) վերահսկումը» թեմայով գիտաժողով

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:30–19:30-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀԱՀ-ի համատեղ ջանքերով տեղի կունենա «Արյան գերճնշման (հիպերտոնիայի) վերահսկումը՝ հանրային առողջապահական գերխնդիր Հայաստանում» խորագրով սեմինար:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը, զեկուցողը կլինի համաշխարհային ճանաչում ունեցող սրտաբան և Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ և Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի պատվավոր դեկան դոկտոր Արամ Չոբանյանը:

Սեմինարի նպատակն է հանրությանը ծանոթացնել սրտաբանության ոլորտում նշված հիվանդության կանխարգելման և բուժման միջազգային լավագույն փորձը և քննարկել դրա կիրառման հնարավորությունները Հայաստանում: