Սեպտեմբերի 28-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական նիստը: Դատավարությանը զուգահեռ վարչական դատարանի առջև «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնությունը կանցկացնի պիկետ, որի պահանջներն են. «Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց»: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտվեց 6 տարի, Արտակ Կարապետյանին 3 տարի, իսկ Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարի ազատազրկման:





