Մադրիդի խորհրդարանի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, վիրավորվել է 65 մարդ, մեկը՝ ծանր, 27 ցուցարար ձերբակալվել է, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ոստիկանության հետ դաժան բախումներ են տեղի ունեցել, երբ «Զավթենք կոնգրեսը» կարգախոսով երթի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանների պատնեշն ու մոտենալ կոնգրեսի շենքին: Ոստիկանները մահակներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:
Բախումների արդյունքում վիրավորվել է 27 իրավապահ:





