AM
26 Սեպտեմբեր 2012 - 15:17 AMT

Կատալոնիան ցանկանում է Եվրամիության կազմում անկախ պետություն դառնալ

Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը, չորեքշաբթի օրը հանդես գալով տեղական խորհրդարանի նիստում, հայտարարել է, որ ինքնավար մարմնի համար ավելի ընդունելի կլիներ Եվրամիության կազմում նահանգի կարգավիճակը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, Կատալոնիան ձգտում է ստանալ եվրոպական ազգի կարգավիճակ նույն իրավասություններով, ինչպիսիք ունեն Դանիան, Սլովենիան, Ֆինլյանդիան, Էստոնիան, Լիտվան և Լատվիան:

Իսպանական ԶԼՄ-ների տվյալներով, ինքնավար մարմնի իշխանություններն արդեն հայտ են ուղղել Եվրամիության ղեկավարությանը` օրենքով Իսպանիայից դուրս գալու և ԵՄ և եվրագոտի մտնելու վերաբերյալ:

Սեպտեմբերի 11-ին մոտ 1.5 մլն մարդ մասնակցել է Կատալոնիայի անկախությանն ուղղված ցույցին:

Իր հեթին Իսպանիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Կատալոնիայի իշխանությունների գործողությունների հնարավոր հետևանքները` դրանք կոչելով «անօրինական և սպանիչ»: