AM
26 Սեպտեմբեր 2012 - 15:26 AMT

ԱՄՆ պատվիրակությունը կլքի ԱՄԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճը` Իրանի նախագահի ելույթի ժամանակ

ԱՄՆ պատվիրակությունը կլքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճը` չորեքշաբթի օրը նախատեսվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթի ժամանակ:

«Ահամդինեժադը հերթական անգամ կօգտագործի ՄԱԿ կատարած այցը …իր պարանոիդ բնույթի տեսությունների և Իսրայելի հասցեին զազրելի վիրավորական արտահայտությունների համար: Այդ պատճառով ԱՄՆ-ն որոշել է բոյկոտել նրա ելույթը»,-Ֆրանս Պրեսսը մեջբերում է ամերիկյան դիվանագետների հայատարարությունները:

Ահամդինեժադը հայտնի է իր հակաիսրայելական արտահյտություններով, որոնք նախկինում բազմիցս առաջացրել են միջազգային հանրության խիստ գնահատականը: