Ճապոնիան հուսով է, որ այս տարվա վերջին վարչապետ Յոսիհիկո Նոդայի` Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ կգտնվեն հարավային Կուրիլների վերաբերյալ տարածքային խնդիրների շուրջ երկու երկրների համար էլ ընդունելի տարբերակներ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին է հաղորդել Ճապոնիայի ԱԳՆ մշակութային կապերիև տեղեկատվության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Նաոկո Սայկին:
Սայկիի խոսքով, նախարարները պայմանավորվել են, որ հոկտեմբերի կեսիօն Տոկիոյում կկայանա փոխնախարարների հանդիպում, որի ընթացքում կփորձեն գալ ընդհանուր եզրակացության:
«Նախարարներն ընդգծել են, որ ի վերջո վեճի կարգավորման համար կպահանջվի ամենաբարձր մակարդակում քաղաքական որոշում»,-ընդգծել է Սայկին:





