AM
27 Սեպտեմբեր 2012 - 05:55 AMT

«Ժամանակ». Նվազագույն աշխատավարձը կդառնա 35 հազար դրամ

Թերթը գրում է, որ 2013 թվականին նվազագույն աշխատավարձը կլինի 35 հազար դրամ՝ ներկա 32.200-ի փոխարեն։

«Նման որոշում է ընդունվելու կառավարության այսօրվա նիստում։ Այդպիսով ՀՀ կառավարությունը դիմագրավելու է ճգնաժամի երկրորդ ալիքը, որի մասին վերջերս շատ է խոսվում։ Ի դեպ, արդեն Երեւանում 100 դրամով հաց հնարավոր չէ գնել. Քաղաքացիներն ահազանգում են, որ նախկինում 100 դրամանոց սեւ հացը 120 դրամ է դարձել։ Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 72.500 դրամ, որը մերժվեց»,- գրում է «Ժամանակը»: