AM
27 Սեպտեմբեր 2012 - 07:11 AMT

Իրանի նախագահն առայժմ չի մեկնաբանում իր խորհրդականի ձերբակալությունը, ով մեղադրվում է այաթոլլահ Ալի Համենեին վիրավորելու մեջ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ուսումնասիրում է իր խորհրդականի` իրանական IRNA տեղեկատվական գործակալության տնօրեն Ալի Ակբար Ջավանֆեկրի, ձերբակալման հանգամանքները, ով մեղադրվում է երկրի «գերագույն հոգևոր առաջնորդ» Ալի Համենեիին վիրավորելու մեջ: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: «Ես այդ լուրը վերջերս եմ ստացել և կցանկանայի կարծիքս հայտնել գործը մանրամասնորեն ուսումնասիրելուց հետո»,-մամուլի ասուլիսի ընթացքում հայատարարել է Ահմադինեժադը:

Նախօրեին Ալի Ակբար Ջավանֆեկրը դատապարտվել է 6 ամիս բանտարկության` Համենեիին վիրավորելու համար: Նա ձերբակալվել և ուղարկվել է Թեհրանի բանտ:

Բացի այդ, դատարանի որոշմամբ IRNA-ի տնօրենը 5 տարվա ընթացքում չի կարողանա մասնակցել քաղաքականկուսակցությունների, խմբերի, ասոցիացիաների, ինչպես նաև ԶԼՄ-ների գործունեությանը: