AM
27 Սեպտեմբեր 2012 - 06:57 AMT

Թե ով է լինելու Երևանի հաջորդ փոխոստիկանապետը, դեռ պարզ չէ

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօրվանից ինքը նախկին ոստիկան է և լքում է ոստիկանության շարքերը: Ոստիկանությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ Ռոբերտ Մելքոնյանի հրամանը դեռ չի եղել, բայց փոխոստիկանապետն իսկապես հեռանում է, նա գնում է թոշակի: Թե ով է լինելու Երևանի հաջորդ փոխոստիկանապետը, դեռ պարզ չէ: Ոստիկանությունից փոխանցեցին, որ այս մասին կտեղեկացնեն առաջիկայում: