Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել սոցիալական ոլորտի մի շարք ծրագրերի, այդ թվում Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության միջոցառումների ցանկին ու տարեկան ծրագրին 2013 թվականի համար, ինչպես նաև 2013թ. Զբաղվածության պայմանների կանոնակարգման ծրագրին և միջոցառումների ցանկին: Գործադիր մարմնի կողմից հավանության է արժանացել 2013թ. Երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիրն ու միջոցառումների ցուցակը:
Ինչպես հայտնել է աշխատանքի և սոցիալան հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այդ ծրագրերն ամեն տարի ներկայացվում են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի հետ և իրականացվում են բյուջետային միջոցներով:





