Սեպտեմբերի 30-ից Հայաստանում կանցկացվի գիտական զբոսաշրջային առաջին արշավը՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբորեւոթյունների հաստատման 20-ամյակին: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի փախնախարար Արա Պետրոսյանը , այն անցկացվում է նախարարության և Հայաստանում ՌԴ դեսպանատան հովանու ներքո , Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ: Փոխնախարարը նշեց, որ գիտարշավում ընդգրկված են երիտասարդներ, ովքեր տուրիստական նոր հորիզոններ կբացահայտեն: Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նշեց, որ սա լավ սկիզբ է Հայաստանում տուրիզմի զարգացման համար: Ըստ նրա՝ արշավը կրում է ոչ միայն ճանաչողական բնույթ, այլ նաև կունենա գիտական նշանակություն: Նա նաև գտնում է, որ մեծ ջանքեր և ֆինանսներ են պետք «տուրիզմի հայակկան բրենդ» ստեղծելու համար:
Նշենք, որ գիտարշավը կսկսվի Երևան քաղաքից և կընդգրկի Հայաստանի 8 քաղաքաներ:





