ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության ծառայողները Խոսրովի պետական արգելոցից դուրս` Լանջազատ գյուղի համայնքային արոտավայրում, հայտնաբերել են մոխիր, 2 դատարկ օղու շիշ և պոլիէթիլենային տոպրակ` արնանման հետքերով: Հանգամանքները պարզվում են:





